Որդու շիրիմի պղծումից հետո Համեստ Ուրֆանյանի առողջական վիճակն վատացել է
«Գիքը վերնագրել եմ «Բանակի տղան», քանի որ նա մոր հետ խոսելիս մի անգամ ասել էր՝ «Մամ, ես էլ քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված գրքի հեղինակ Վովա Արզումանյանը:
Երիտասարդ գրողը Համեստ Ուրֆալյանի անունից ներողություն հայցեց ասուլիսին չմասնակցելու համար, քանի որ օրեր առաջ պղծել էին հերոսների՝ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները և նրա առողջական վիճակը վատացել է: Վովա Արզումանյանը տեղեկցարեց, որ սկզբից հերքվել էր տեսակետը, թե շիրիմները պղծված են՝ փաստարկելով, որ մոմավառության հետևանք է եղել: Բանախոսը հայտնեց, որ ինքը հերոսի մոր հետ այցելել է շիրիմներին և համոզվել, որ դրանք մոմավառության հետքեր չէին, այլ դրանցից մեքենայի յուղի հոտ է գալիս, ինչը Համեստ Ուրֆանյանի վրա վատ է անդրադարձել և նա վատառողջ է:
Վովա Արզումանյանի խոսքով, երբ Արմենակը զոհվեց՝ դարձավ իր հայրենապաշտության չափանիշ և, չնայած հերոսներին չեն տարանջատում, բայց որոշեց նրա մասին գիրք գրել: Գիրքը լույս է տեսել Արցախի անկախության օրը, երբ Արցախի նախագահի հրամանով նա արժանացավ արցախի հերոսի կոչման:
«Բոլորն էլ մեծ խանդավառություն են ապրում, որ նրա հերոսությունն արժևորվեց պետական մակարդակով»,- նկատեց Ուրֆանյանի մասին գրքի հեղինակը:
Երիտասարդ գրողը տեղեկացրեց, որ գրքում Արցախի վերաբերյալ պատմվածքներ են, ինչպես նաև նրա մարտական ընկերների հետ հարցազրույցները: Գեղարվեստական գործում ընդգրկված է նաև Ուրֆանյանի մոր հուշերը: Դրանցից մեկից ընթերցողը տեղեկանում է, որ պատերազմի նախօրեին, ապրիլի 1-ին, Ուրֆանյանը զանգահարել է մորը և հումորի օրվա կապակցությամբ ասել, որ «չե պե» է արել և իրեն զորացրում են բանակից: Հեղինակը գրքում գրել է, որ նրան չզորացրեցին, այլ կյանքը նրան զորացրեց: Ըստ Արզումանյանի, ներկայացված պատմությունները և հարցազրույցները պարզ են ներկայացվել և դրանց գեղարվեստական երանգ չի տրվել:
Գրքում կան նաև Արմենակ Ուրֆանյանին նվիրված բանաստեղծությունները:
«Բանակի տղան» տպվել է «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով և չի վաճառվելու, այլ բաժանվելու է Արցախի և Հայաստանի տարբեր զորամասերում և դպրոցներում, իսկ շնորհանդեսը կլինի նրա ծննդյան օրը՝ հուվարի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում