Սաակաշվիլին համաձայն է, բայց պայմանով
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է իր նախկին կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» որոշումը՝ առաջադրել իր թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Քաղաքական գործչի խոսքով, նա պատրաստ է դրան, բայց միայն երկու տարով։
Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ մտածում է վարչապետի պաշտոնի մասին, բայց ոչ իշխանությունը զավթելու կամ պաշտոնը կարոտելու պատճառով։ Նա դեմ չէ այս պաշտոնը ստանձնելուն, բայց ոչ ամբողջ ժամկետով, այլ առավելագույնը երկու տարի ժամկետով: Վրաստանի նախկին նախագահի խոսքով, այդ ժամանակը բավարար կլինի երկիրը «ճահճից դուրս բերելու» և արագ առաջ շարժվելու համար: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, համապատասխան հայտարարությունը Սահակաշվիլին արել է «Մտավարի» հեռուստաալիքի եթերում:
Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ ինքը պատրաստ է աշխատել շաբաթը յոթ օր՝ 24 ժամ:
«Միացյալ ազգային շարժման» որոշման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 7-ին: Այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան