Սի Ցզինպին․ Չինաստանը գործել է բաց և թափանցիկ COVID-19-ի դեմ պայքարում
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր հայտարարել է, որ Չինաստանը գործել է բաց և թափանցիկ կերպով COVID-19-ի բռնկման դեմ պայքարում։ Սի Ցզինպինը նշել է, որ երկիրը ձեռնարկել է հստակ ջանքեր, որոնք օգնել են համաճարակի ընթացքում փրկել տասնյակ միլիոնավոր կյանքեր ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է Reuters-ը։
Չինաստանի նախագահը խոսել է հիվանդության դեմ պայքարի ընթացքում իր երկրի օրինակելի դերի մասին, ասելով, որ Չինաստանն առաջին խոշոր տնտեսությունն է, որը համաճարակի ընթացքում վերադառնում է աճի, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս երկրի ուժեղ կարողություններն ու կենսունակությունը:
Հիշեցնենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկումից ու այն ամբողջ աշխարհում տարածվելուց ու համաճարակի վերածվելուց հետո մի շարք երկրներ սկսեցին Չինաստանին մեղադրել, որ այն թաքցրել է վարակի մասշտաբներն ու ժամանակին ու ճիշտ տեղեկատվություն չի տրամադրել, որպեսզի մյուս երկրները պատրաստ լինեին իրավիճակին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, Կովիդ-19-ն անվանում է չինական վիրուս
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա