Վրացի պատգամավորները կարծում են, որ Սաակաշվիլին չի կարողանա դառնալ վարչապետ
Վրացի խորհրդարանականները կարծում են, որ ժողովուրդը չի հավատում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարություններին, որոնցում նա ափսոսում է իր կառավարման ընթացքում թույլ տված սխալների համար: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, պատգամավորները կարծում են, որ նա չի կարողանա աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքներով դառնալ վարչապետ:
Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան տեսաուղերձում շնորհակալություն էր հայտնել Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տան», նշելով, որ նա այժմ վերադառնում է հայրենիք: Քաղաքական գործիչը խոստովանել էր, որ իր նախագահության ընթացքում թույլ է տրվել բազմաթիվ սխալներ, բայց այժմ նա բավական փորձ է ձեռք բերել՝ արժանիորեն ծառայի իր երկրին: Վրացական իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ նախկին նախագահի վերադառնալու խոստումը համարեցին հերթական սուտ: Արդարադատության նախարարության ղեկավար Թեյա Ցուլուկիանին խոստացավ սահմանային անցակետում Սաակաշվիլիին ձերբակալել:
Նախօրեին Սաակաշվիլին ասել էր, որ ողջունում է իր նախկին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության որոշումը, որը ցանկանում է իրեն առաջադրել վարչապետի պաշտոնում խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, և պատրաստակամություն է հայտնում ստանձնել այդ պաշտոնը, բայց առավելագույնը երկու տարի: Ըստ նրա, այդ ժամանակահատվածը բավարար է «Վրաստանը ճահճից դուրս բերելու համար»: Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 31-ին:
«Շատ քչերն են հավատում նրա այն հայտարարություններին, թե զղջում է ամեն ինչի համար», - ասում է տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռոման Կակուլիան:
Անկախ պատգամավոր Բեկա Նացվլիշվիլին կարծում է, որ Միխայիլ Սահակաշվիլին երբեք չի կարողանա դառնալ Վրաստանի վարչապետ:
«Նրա հումորային հայտարարությունները որևէ կերպ չեն ազդի նախընտրական միջավայրի վրա: Նա երբեք չի կարողանա վարչապետ դառնալ ոչ երկու, ոչ չորս, ոչ էլ վեց տարի, քանի որ վրացական ժողովուրդն այլևս թույլ չի տա դա»,- ասել է նա լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան