08.09.2020. Արձանագրվել են է կորոնավիրուսի 108 նոր և մահվան 4 դեպքեր
Անցած մեկ օրվա ընթացքում կատարվել է 1864 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է ախտորոշվել 108 մարդու մոտ։ Անցած մեկ օրում 471 մարդ համարվել է առողջացած։
ԱՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած մեկ օրում մահացացել է կորոնավիրուսով 4 հիվանդ։ Նրանք եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44953 դեպք, որոնցից 40592-ն` առողջացած, 903-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3182 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 221041 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.09.2020. Կորոնավիրուսից 3 հիվանդ է մահացել, 62 նոր դեպք է գրանցվել
- 05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 04.09.2020. Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով 1 163 հիվանդ է մահացել
- 03.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 196 նոր դեպք է գրանցվել
- 02.09.2020. Կորոնավիրուսի 197 նոր դեպք, մահվան չորս դեպք