Պատգամավորը մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ է ստացել վարակման դեպքերի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:
Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:
Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ու՞մ է դա պետք: Ինչու՞ եմ այս գրառումը կատարում, որովհետև մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:
Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին:
Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»:
Հարակից հրապարակումներ`
- Դպրոցականի դիմակը չարիքի փոքրագույնն է այս ամենի մեջ
- Կառավարությունը դպրոցների համար 25 դրամով դիմակներ կգնի
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար
- ԿԳՄՍ. Հեռավար կրթությունից դուրս մնացած աշակերտները կլրացնեն դասերը