Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կորոնավիրուսով են վարակվել
Թուրքիայում հանգստացող առնվազն 12 ռուս զբոսաշրջիկ վարակվել են կորոնավիրուսով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին պատմել է Անկարայում դեսպան Ալեքսեյ Երխովը:
«Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ նրանցից երկուսը հիվանդանոցում են, տասը մեկուսացված են հյուրանոցում:
Դեսպանը հորդորել է Թուրքիա մեկնող հայրենակիցներին` անպայման ձեռք բերել ապահովագրություն, որը ծածկում է կորոնավիրուսի բուժումը և դրա հարուցած հիվանդությունները:
Երխովի խոսքով. հոսպիտալացված ռուսաստանցիներից մեկը խնդիր է ունեցել նման ապահովագրություն չունենալու պատճառով, բայց, այնուամենայնիվ, նա ստացել է բժշկական օգնություն:
Օգոստոսի 1-ին Ռուսաստանը սկսել է վերականգնել ավիահաղորդակցությունը արտասահմանյան երկրների հետ: Արդեն վերսկսվել են թռիչքները դեպի Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Տանզանիա և Շվեյցարիա, վերացվել են Աբխազիայի հետ սահմանը հատելու սահմանափակումները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան