Սարիկ Անդրեասյանը Չիկատիլոյի մասին շարք է նկարահանելու
Կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է նկարահանել «Չիկատիլո. գազանի գործունեությունը» սերիալը, որը պատմելու է Խորհրդային Միության ամենահայտնի մոլագարի և նրա հանցագործությունների քննության մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինձ համար սա մեծ սերիալի վրա աշխատելու առաջին փորձն է, հետևաբար, և ես, և իմ թիմը հասկանում ենք լիարժեք պատասխանատվությունը ինչպես հանդիսատեսի, այնպես էլ« «Okko» մուլտիմեդիա ծառայության առջև։ Այս պատմությոնը մենք կփորձենք ներկայացնել հնարավորինս անկեղծ և օբյեկտիվ»,- ասել է ռեժիսորը։
Գլխավոր դերակատարների մասին դեռևս չի հաղորդվել։
Սերիական մարդասպան Անդրեյ Չիկատիլոն ավելի քան 50 սպանություն է կատարել 1978-1990 թվականներին: Հանցագործություններ են կատարվել Ռոստովի մարզում, Ադիգեայում, Կրասնոդարի մարզում, ինչպես նաև Ուզբեկստանում: 1994-ի փետրվարին Չիկատիլոն Նովոչերկասկի բանտում գնդակահարվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները