
Նիգերիայում ծովահենները նավ և 2 ՌԴ քաղաքացու են առևանգել
Նիգերիայում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել են, որ «Water Phoenix» նավի հետ միասին ծովահեններն առևանգել են երկու ռուսի, իսկ դիվանագետները ջանքեր են գործադրում նրանց ազատելու համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարությունը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:
«Մենք հաստատում ենք, որ սեպտեմբերի 8-ին, Լագոս քաղաքից (Նիգերիա) 30 կիլոմետր հեռավորության վրա, «Water Phoenix» նավի վրա ծովահենների հարձակման արդյունքում, առևանգվել է նաև երկու ռուս: Մենք Նիգերիայի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ ջանքեր ենք գործադրում՝ պարզելու պատանդների գտնվելու վայրը և նրանց ազատելու համար»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին