«Փաստ». Հանրակրթական դպրոցներում յուրօրինակ «քաղաքական չիստկա» է սպասվում
«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով` «իշխանությունները ներկայումս լրջագույնս մոնիթորինգ են իրականացնում հանրակրթական դպրոցներում՝ յուրօրինակ «քաղաքական չիստկայի» նպատակով։
Բանն այն է, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անընդհատ թիրախավորում էին հանրակրթական դպրոցների քաղաքականացումը՝ դա իրավացիորեն համարելով անթույլատրելի երևույթ:
Սակայն տեղերից ստացվող տեղեկությունները վկայում են, որ այսօր գործ ունենք ճիշտ այն երևույթի հետ, ինչը ժամանակին քննադատում էր Փաշինյանը։ Մեր տեղեկությունների համաձայն` իշխանության վերին օղակներից մարզպետներին հանձնարարել են մանրակրկիտ ու հանգամանալից ուսումնասիրություն իրականացնել և ձեռքի տակ ունենալ այն ուսուցիչների ցուցակները, որոնք այս կամ այն չափով կապված են եղել «նախկինների» հետ, ավելին՝ ներկայումս էլ ունեն «հակահեղափոխական» հայացքներ։
Հատուկ հանձնարարվել է հստակ հետևել անգամ տվյալ ուսուցիչների ֆեյսբուքյան ակտիվությանը, թե ինչ «լայքեր» ու «շեյրեր» են կատարում նրանք սոցցանցի իրենց օգտահաշիվներում, և, ըստ այդմ, ստեղծել մեկ համապարփակ, ամբողջական պատկեր ու տեղեկատվական բազա։ Առաջիկայում աստիճանաբար այդ «անցանկալի» ուսուցիչները կա՛մ տարբեր պատճառաբանություններով քիչ դասաժամեր կստանան, կա՛մ ուղղակի «ժամաքանակի քչության» պատճառով դուրս կմնան դպրոցից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան