Աշխարհում COVID-19-ի զոհերի թիվը հասել է 900 հազարի
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել ավելի քան 27,5 միլիոն մարդու մոտ, վարակի զոհերի թիվը մոտենում է 900 հազարի, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Ըստ աղբյուրի, որը համաճարակի բռնկման պահից ի վեր 27,570,742 մարդ վարակվել է կորոնավիրուսով, հիվանդությունից մահացել է 897, 383 և վերականգնվել՝ 18,524,391 մարդ:
Արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (6,327,009), ապա Հնդկաստանում (4,370,128), Բրազիլիայում (4,162,073) և Ռուսաստանում (1,032,354):
Միևնույն ժամանակ, «Worldometers» պորտալը, որը ներկայացնում է աշխարհի ամենակարևոր իրադարձությունների վիճակագրությունը, գրում է, որ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 901,871 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս զբոսաշրջիկները Թուրքիայում կորոնավիրուսով են վարակվել
- Իսպանիան ԵՄ առաջին երկիրն է՝ կորոնավիրուսի 500,000-ից ավել դեպքերով
- Մինչև տարեվերջ համաշխարհային տնտեսությանը նոր խնդիրներ են սպասվում
- ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19- ի 25,8 միլիոն հաստատված դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան