Աբխազիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել
Աբխազիայում մահացել է Ռուսաստանից ժամանած տարեց զբոսաշրջիկ: Ենթադրվում է, որ նա սրտի կաթվածի հետևանքով է մահացել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նման տեղեկություն է տարածել հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ Սուխումի մի կլինիկա են տեղափոխել սրտի կաթված ստացած 78-ամյա ռուս կնոջ, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Մահվան նախնական պատճառը սրտի կաթվածն է:
Բժիշկները կնոջ մահը չեն կապում COVID-19- ի հետ: Նրանք իրենց աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր կազմել և հանձնել են Ռուսաստանի դեսպանատանը:
Կինը Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքից Աբխազիա հանգստանալու էր եկել իր դստեր հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին