«Ավրորան» կաջակցի «Հոշոտված Հայաստան» գրքի վերահրատարակմանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կաջակցի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին կյանքի կոչել իր նոր նախագիծը և առաջին անգամ Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը վերահրատարակել ծանոթագրություններով:
Նախաձեռնությունից հայտնում են՝ հայերեն և անգլերեն այս եզակի հրատարակությունը կլինի Թանգարան-ինստիտուտի կարևորագույն նախագծերից մեկի՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշարի» խորհրդանշական մեկնարկը:
Գիրքը վերահրատարկվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակչական նոր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների մատենաշար» նախագծով, որի շրջանակում լույս կտեսնեն Ցեղասպանությունը վերապրածների անտիպ հուշերը: «Հոշոտված Հայաստան» գիրքը կվերահրատարակվի անգլերեն և հայերեն՝ 20 էջ ծանոթագրություններով: Անգլերենը լույս կտեսնի 2.000 օրինակով, իսկ հայերենը՝ 1.000:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան