ԱՄՆ կարծում է, որ Բայդենի շտաբի հետ աշխատող ընկերությունը հարձակման է ենթարկվել ռուսների կողմից
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբին ծառայություններ մատուցող խորհրդատվական ընկերությունը վերջին ամիսներին հարձակման է ենթարկվել հաքերների կողմից, որոնք ենթադրաբար աշխատել են Ռուսաստանից: Ավելի վաղ ընկերության ղեկավարությունը, «Microsoft» ամերիկյան կորպորացիայի մասնագետների աջակցությամբ, ծանուցել էր ենթադրյալ հարձակումների մասին:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ ենթադրյալ կիբերհարձակումների թիրախը Վաշինգտոնում տեղակայված «SKDK» ընկերությունն է, որը ծառայություններ է մատուցում Բայդենի նախընտրական շտաբներին և դեմոկրատ այլ հայտնի քաղաքական գործիչներին: Ըստ ընկերության հայտարարությունների՝ վերջին երկու ամիսներին իր վրա ֆիշինգային հարձակումներ են իրականացվել:
«Ռոյթերս»-ի աղբյուրները նշում են, որ ըստ «Microsoft» փորձագետների, նրանց թիկունքում կարող են լինել Ռուսաստանի իշխանությունների հետ կապված հաքերները:
Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրները չեն նշում, թե ինչպիսի տեղեկատվություն էին փորձում ձեռք բերել հաքերները: Անհայտ է նաև, թե ով է ենթադրյալ հարձակումների թիրախը՝ ԱՄՆ նախագահի թեկնածո՞ւն, թե՞՝ խորհրդատվական ընկերության այլ հաճախորդներ:
«Ռոյթերս»-ի աղբյուրներից մեկը շեշտել է, որ հաքերները չեն կարողացել ներխուժել «SKDK»- ի անվտանգության մեխանիզմներ:
ԱՄՆ-ը և այլ արևմտյան երկրներ նախկինում ևս բազում տեղեկատվություններ են տարածել ռուս հաքերների կողմից կիբերհարձակումների մասին: Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- Ջո Բայդենը սկսում է ընտրողների հետ ուղիղ հանդիպումները
- Եթե Բայդենը հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ում հեղափոխություն կլինի. Թրամփ
- Բայդենի շտաբը կայք է գնել՝ Թրամփի նախընտրական կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա