Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը մոռացել է կորոնավիրուսի մասին. Իմնաձե
«Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը մոռացել է կորոնավիրուսի մասին»,- այս մասին Imedi-ի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: Երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումը Իմնաձեն կապում է հանձնարարականների չկատարման հետ: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
«Եթե պահպանվեին տարրական խորհուրդները, որոնք այսքան ժամանակ տալիս ենք՝ սովորել ապրել վարակի հետ, հանրային հավաքատեղիներում, փակ տարածքներում դիմակ օգտագործել, պահպանել հեռավորություն…Վրացի ենք, բոլորս էլ եղել ենք հարսանիքի, իհարկե հեռավորություն չես պահպանի, սակայն պարտադիր չէ հարսանիքը 300 հոգանոց լինի: Դրա արդյունքը կտեսնենք»,- հայտարարել է Իմնաձեն:
Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 57 նոր դեպք է արձանագրվել: Թվերի կտրուկ աճը վարակաբանները կապում են Թբիլիսիում և Բաթումիում անցկացրած հարսանիքների և խանութներում հակահամաճարակաբանական ցուցումների խախտումների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները