Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության հիմնադիր Լևոն Գալստյանն ահազանգում է՝ Ամուլսարի խնդրով հարուցված քրեական գործի մասնագիտական նյութերը ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է տրամադրել շահագրգիռ հանրությանը։
Նա ընդգծում է, որ այդ նյութերը դեռ 2019թ-ի մայիսից ոչ միայն հասանելի են եղել հանքահանությամբ զբաղվելու ցանկություն ունեցող ընկերությանը, այլ նաև դրանց մասին իրենք ներկայացրել են կարծիքներ, առարկություններ ու տեղի ունեցել մի շարք քննարկումներ։
«Անհասկանալի են այս երկակի մոտեցումն ու ընդհանրապես հանքահենների հետ անկախ միջազգային փորձագիտական խմբի հետազոտությունների քննարկումը։ Եթե այդ նյութերը հասանելի են եղել մի շահագրգիռ կողմին՝ ուրեմն պետք է հասանելի լինիեն նաև մյուսներին։ ակառակ դեպքում առաջ են գալիս մի շարք լուրջ և հիմնավոր կասկածներ։
Մեր հարցումն ու պահանջած փաստաթղթերը սրանք էին.
«Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի թափանցիկության անհրաժեշտությունը՝ քննչական կոմիտեն առնվազն պետք է հրապարակի նաև հետևյալ բոլոր փաստաթղթերը․
1․ 2019թ-ի մայիսի 31-ին ներկայացրած Անկախ գնահատման մասնակի նախնական զեկույցը։
2․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցը։
3․ 2019թ-ի հունիսի 14-ին ներկայացրած Անկախ գնահատման նախնական զեկույցի վերաբերյալ Լիդիանի ներկայացրած մեկնաբանությունները, որոնք ստացել են հունիսի 28-ին և հուլիսի 4-ին։
4․ 2019թ-ի հուլիսի 3-ին ստացված Լիդիանի պատասխանները «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի 2019թ-ի հունիսի 28-ին առաջադրված հարցերին՝ երկրաքիմիական տվյալների և մեղմման միջոցառումների վերաբերյալ։
Խնդրում ենք տրամադրել մեզ կամ հրապարակել վերոնշյալ բոլոր փաստաթղթերը»,-գրել է Լ. Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք
- «Իրատես». Ամուլսարի հարցում կառավարությունը 2 տարուց ավելի չի կարողանում հստակ դիրքորոշում որդեգրել ու ներկայացնել հանրությանը
- «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
- Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ
- Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում պահնորդական ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը
- «Իմ ձայնը». Ամուլսար․ պետական կառավարման ձախողում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան