ՀՊՏՀ-ում մի ֆակուլտետի ամբողջ կուրսը տուն է ուղարկվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառման առաջին կուրսում սեպտեմբերի 2-ին մեկ ուսանող ջերմել է, նրան տուն են ուղարկել:
ՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեցին, որ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց պետք է նշել, որ ամսի 2-ից հետո նա բուհ չի եկել:
Սեպտեմբերի 8-ին նույն կուրսում ջերմել է ևս մեկ ուսանող, ամբողջ կուրսը տուն է ուղարկվել, նրանց դասապրոցեսի կազմակերպումն ամբողջությամբ իրականացվում է հեռավար:
Ըստ աղբյուրի, այս դեպքի մասին ՀՊՏՀ-ն պատշաճ ծանուցել է Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիային:
«ՀՊՏՀ որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել: ՀՊՏՀ-ում դասապրոցեսը կազմակերպվել է ՀՀ պարետի սահմանած պահանջներին համապատասխան»,- նշում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան