«Հրապարակ». Կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմի ԱԺ քննիչ հանձնաժողովն իր ամփոփիչ զեկույցը սեպտեմբերին կներկայացնի ԱԺ նախագահին։ Այն դեռ պատրաստ չէ, վերջնական տեսքի է բերվում, սակայն կուլիսներում բուռն խոսակցություններ են ծավալվել՝ ի վերջո ո՞ւմ համար և հանուն ինչի՞ ստեղծվեց այն։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, ո՛չ լրագրողները, ո՛չ հանրությունը հնարավորություն չի ունեցել հետևելու դրանց ընթացքին։
Այդուհանդերձ, հիմք ընդունելով հրապարակային հայտարարությունները՝ շատերն են արձանագրում, որ կոտրվեցին քառօրյայի հետ կապված միֆերը՝ դիրքերում և բանակում սպառազինության, վառելիքի պակասի, 800 հեկտար տարածքի կորստի, Մոսկվայի հետ պայմանավորվածության և այլնի վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան