Նենսի Փելոսին սպառնում է Բրիտանիային՝ Brexit-ի գործարքը խախտելու պատճառով
ԱՄՆ-ը չի ստորագրի Մեծ Բրիտանիայի հետ առևտրային պայմանագիրը, եթե այն խախտի Եվրամիությունից դուրս գալու պայմանագիրը՝ Բրեքսիթը, որը վտանգում է Իռլանդիայի բաց սահմանները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է EU Observer-ը։
«Եթե Մեծ Բրիտանիան խախտի այդ միջազգային պայմանագիրը, և Brexit-ը խարխլի Ավագ ուրբաթի համաձայնագիրը (Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ 1998 թ. Խաղաղության համաձայնագիր), ապա ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության առևտրային համաձայնագրին կոնգրեսը հավանություն չի տա», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան հայտարարել էր մի օրինագծի ընդունման մասին, որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի որոշ դրույթներ:
Բրիտանական կառավարությունը գտնում է, որ օրենքի դրույթները «շատ յուրահատուկ և սահմանափակ ձևով» են խախտում միջազգային իրավունքը, սակայն աճում է մտավախությունը, որ այս օրենքի ընդունումը կվնասի առևտրային նոր համաձայնագրի կնքմանը Մեծ Բրիտանիայի ու Եվրամիության միջև:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն քննադատում է Մեծ Բրիտանիայի իշխանություններին
- Մեծ Բրիտանիան ընդունում է, որ «կխախտի միջազգային օրենքը» Brexit-ի հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա