Բերման են ենթարկվել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ամդամները
«Ոչ վարկային թալանին» կարգախոսով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները, որ այսօր նստել էին պետական կառույցի դիմաց ու սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյան հետ հանդիպմանը,այդպես էլ չտեսնելով նրան, ինչպես և խոստացել էին շարժվել են Փաշինյանի տուն՝ փորձելով «այնտեղից նրան դուրս բերել ու ստանալ իրենց հարցի լուծումը»։
Առանձնատան մոտ ակցիայի մասնակիցները սակայն հանդիպեցին ոստիկանական պատի:
«Վարչապետն այնքան է վախենում, որ մոտ 500 մետր հեռավորության վրա ոստիկանական պատնեշ ստեղծելու հրաման է տվել»,-հայտաարեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը։
Ոստիկաններն արձագանքեցին, թե սոցիալական հեռավորություն պահպանելու համար թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն առաջ գնան:
«Նիկոլ Փաշինյան, դու խախտում ես հեղափոխության սկզբունքերը, ես քեզ կոչ եմ անում դուրս գալ ու պատասխանել մեր հարցերին»:
Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության որոշ անդամների։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են կասեցնել վաշխառու կազմակերպությունների գործունեությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե Փաշինյանը չի գալիս, մենք կգնանք իր մոտ»
- «Պարոն Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»
- Արսեն Բաբայան. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հետ հանդիպման արդյունքում երկու հարցի շուրջ կայացվել է որոշում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան