Քաղաքական 12:30 10/09/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով՝ իրենք նոր պետություն են կառուցել ու այդ երկրի քաղաքացիներ են

«Զգացի էներգիա, տրամադրություն, տեսա շատ հմայիչ ու հետաքրքրիր դեմքեր»,- խարույկի շուրջ  «Հաղթանակած 2020» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն ասել է Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա խոստովանել է՝ պաշտոնավարման տարիներին հաճախ էր հանդիպում ուսանողների, երիտասարդների հետ, դրանք իր համար եղել են ամենից հետաքրքիր հանդիպումները։

«Բավական ժամանակ է անցել, գիտնականներն ասում են՝ երիտասարդները էականորեն փոխվել են, տեխնոլոգիաները շատ են փոխել նրանց։ Գիտնականները հետաքրքիր բաներ են ասում, օրինակ, մի բանի վրա կենտրոնանալու դժվարություններ ունի, ունի կլիպային մտածողություն։ Ես կարող եմ մի համեմատություն անել, դպրոցում մեզ լավաշներով անգիր էին տալիս, քանի որ այն ժամանակ գիտելիքը որոշվում էր, թե ինչ ծավալի ինֆորմացիա ես կարողանում քո մեջ պահել։ Այսօր բոլորը սմարթֆոներ ունեն, և այդ ինֆորմացիան ուղեղում պահելու կարիքը չկա։ Ձեր սերունդը շատ լավ գիտի, թե որտեղ կարող է գտնել ինֆորմացիան ու վայրկյանների ընթացքում տիրապետում է ինֆորմացիային»,- նշել է ՀՀ երկորրդ նախագահը։





Նա նկատել է, որ դա իր հերթին էապես փոխում է երիտասարդների մտածելակերպը։

«Սա պետք է ազդի ուսումնական ծրագրերի վրա, ցավոք, մեզ մոտ դեռ արտացոլում չի գտել։ Մի հետաքրքրիր բան էլ են ասում գիտնականները, դա դուք կարող եք հաստատել կամ չհաստատել։ Սոցցանցերում հարուրավոր ընկերներ ունենալով՝ էապես փոխվում է պատկերացումը ընկերության մասին այս ու ավելի ավագ սերնդի մոտ։ Եթե մեկը որևէ բան այնպես չի արել, ապա ֆրենդներից ջնջում ես, ու վերջացավ։ Մեր սերունդն այլ կերպ էր պատկեացնում, չես կարող քո ֆրենդներից ջնջել մարդուն, որի հետ երկար ճանապարհ ես անցել, քանի որ անձնական շփումն էլ ամրապնդում է ընկերությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ ընկերություն բառը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվել։

Երիտասարդներից մեկի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ո՞րն է եղել ձեռնարկված ամենակարևոր քայլը երկրի համար,  ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է.

«Երևի ամենից  կարևորն այն ժամանակ ես համարեցի տնտեսական քաղաքականությունը։ Մենք ունեցել ենք մի երկիր՝ ընդամնեը 300 մլն բյուջեով, ՀՆԱ-ն եղել է 1 մլրդ 800 մլն։ Մեկ շնչին ընկնում էր մոտավորապես 560 դոլարի չափ։ Նման աղքատության պայմաններում խոսել բարձր բաների՝ ժողովրդավարության, ազատությունների մասին... Խնդիրը առաջին հերթին եղել է կերակրել ժողովրդին, կենսամակարդակը հասցնել մի աստիճանի, որից հետո ընկալելի կլինեն այլ քայլեր»։

Հավաքին մասնակից մի երիտասարդ աղջիկ էլ հետաքրքրվեց, ինչպե՞ս է գնահատում երկրի նախկին ղեկավարը, երբ իրենց զրկում են եկեղեցու պատմությանը դպրոցում ծանոթանալու իրավունքից։

«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, մեծ ազգ չենք քանակով, մեծ ենք մշակույթով, հավատով, այդ պատճառով համոզված եմ, որ մեր մեջ պետք է լինի ազգայնական հզոր կոմպոնենտ, դա պետք է լինի նաև գոյատևման համար։ Հատկապես դա պետք է, երբ շրջապատված ես Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրներով, որոնց հետո ունես դժվար պատմություն ու փաստացի պատերազմի մեջ ես։ Մենք ազգային կոմպոնենտը կորցնելու իրավունք չունենք, իսկ եկեղեցին մեր ինքնության զգալի մասն է, տվյալ դեպքում չեմ համարում, որ դա ճիշտ քայլ է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ներկաներից մեկի հարցին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահն անընդունելի է համարել, երբ պաշտոնյաները հաղորդագրությունները տարածում են իրենց անձնական ֆեյսբուքյան էջերով.

«Դա նշանակում է, որ այդ մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է պետությունը և ինչ է նշանակում պետական որոշումը, չի կարելի դրանք խառնել։ Պաշտոնական հաղորդագրությունը նշանակում է պետական քաղաքականության իրականացում այս կամ այն ոլորտում։ Կրկնում եմ, դա նշանակում է, որ մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է նշանակում պետական կառավարումը»։

Ինչպե՞ս է տեսնում Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, հարցին էլ ի պատասխան, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է.

«Անկեղծ ասած, մոտակա ժամանակներում լուծման որևէ տարբերակ չեմ տեսնում։ Վերջերս հարցազրույցում ստիպված էի դրա մասին ասել, որովհետև Ադրբեջանը վերջին երեսուն տարվա իրողությունը ժխտում է։ Մենք չենք կարող կայացած փաստերը հաշվի չառնել։ Ստիպված եմ կրկնել, որ Ղարաբաղի ստեղծման իրավական հիմքերն անխոցելի են, Ղարաբաղի անկախության փաստն առկա է։ Հետ պտտել անիվն ու գնալ անցյալ չի կարելի, Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով, որ իրենք նոր պետություն են կառուցել ու նրանք այդ երկրի քաղաքացիներ են։ Քանի դեռ Ադրբեջանը այս պարզ ճշմարտությունը չհասկանա, առաջ գնալու տարբերակ չի լինի։ Մենք պետք է համարենք, որ սա երկարատև գործընթաց է, և մեր կյանքը պետք է կազմակերպենք՝ այս իրողությունից ելնելով։ Եթե ստացվի ավելի շուտ լուծում գտնել, շատ բարի, շատ լավ, բոլորս կուրախանանք, բայց մեր մեկնարկային մոտեցումը պետք է հենց սա լինի»։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է հասկանա՝ խնդրին ռազմական լուծում չի լինելու, իսկ դրա համար պետք է ունենանք հզոր բանակ, տնտեսությունը պետք է դինամիկ զարգանա, ազգային կոմպոնենտը մեր ինքնության մեջ պետք է հզոր լինի։

«Եթե այս գործոնները լինեն, մենք որևէ խնդիր չենք ունենա»,- ասել է նա։

Երիտասարդների հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայուն տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}