Օրսե թանգարանը ներողություն է խնդրել կին այցելուից՝ դեկոլտեով մուտքն արգելելու համար
Օրսե թանգարանի մամուլի ծառայությունը ներողություն է խնդրել կին այցելուից, որին անվտանգության աշխատակիցները փորձել են արգելել մտնել թանգարան՝ չափից դուրս բաց հագուստի պատճառով: Այս մասին գրում է artguide.com կայքը:
Իր թվիթերում կինը հաղորդել է, որ խորը դեկոլտեի պատճառով աշխատակիցները խնդրել են ծածկվել և ներս են թողել, երբ այցելուն բաճկոն է հագել:
«Ես միայն իմ կուրծքը չեմ, իմ մարմինը չեմ, ձեր երկակի ստանդարտները չպետք է սահամանափակեն մշակույթին ու գիտելիքին իմ հասանելիության իրավունքը»,- գրել է նա:
Նրա թվիթը, որին կծված է թանգարանին ուղղված բաց նամակը ավելի քան 30 հազար հավանում և 20 հազար տարածում է ունեցել:
Պատասխան թվիթում Օրսե թանգարանը հայտարարել է. «Մենք խորապես ափսոսում ենք կատարվածի առնչությամբ և ներողություն ենք խնդրում տուժածից, որի հետ արդեն կապվել ենք»:
Օրսեի կայքում հրապարակված են այցելուների վարքի կանոնները, մասնավորապես նշվում է, որ հասարակական հանգիստը խախտող հագուստով այցելուներին կարող են չթողնել թանգարան: Սակայն, թե հատկապես որ հագուստն է արգելված, կանոններում նշված չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա