Եկմալյանի բնակիչները հեղափոխությունից հետո արդարության հարցում տեղաշարժ չեն նկատել
«Ամեն հինգշաբթի գալիս ենք, որպեսզի անարդարությունների մասին բարձրաձայնենք, տեղ հասնի: Ոչ մի բան չի կատարվում»,- լրագրողներին ասաց Երևանի Եկամլյան փողոցի՝ իր բնակարանից զրկված բնակիչներից մեկը, ով այլ բնակիչների հետ կառավարության շենքի դիմաց է:
«Ուրախացանք, որ հեղափոխությունից հետո մեր հարցերը կլուծվեն, արդարությունը կհաղթանակի, բայց տեղաշարժ չի լինում: Հասկանում ենք՝ խնդիրները շատ են, Նիկոլ Փաշինյանը զբաղված է, բայց այդքան աշխատողներ կան, որոնք աշխատավարձ են ստանում, պարգևավճերներ: Ասում են՝ համբերեք, մենք զբաղվում ենք: 15 տարի սպասում ենք, բոլորն էլ զբաղվում էին, 5 կառավարություն, 3 նախագահ է փոխվել, բոլորը զբաղվում են»,- ասաց Եկամլյանի բնակիչը:
Նա նշեց, որ եթե զբաղվում են իրենց հարցով, գոնե ասեն, թե որ փուլում է:
«Ջահել են, եթե չեն կարողանում հարցին լուծում տալ, կարող եմ խորհուրդ տալ, ուղղակի պետք է ասեն, թե ինչ խնիդրներ կան, մենք էլ բացատրենք, թե ինչպես կարելի է հարցը լուծել: Ինվեստր գտանք, որը պարտավովում էր կառուցել, փոխհատուցել, թույլ չտվեցին:
Կոնկրետ աշխատանք է պետք, որ մենք էլ զգանք, հասկանանք, առողջություններս արդեն քայքայվել է: Եթե հարց չեն լուծում, ոնց ենք իրենց «պրեմիա» գրում կամ գործից հետո գնում տները՝ չմտածելով, որ մարդիկ անտուն մնացել են:
Ուզում ենք պարզել, մի բան լինելու է, թե ոչ, մեր անելիքն իմանանք: Իմանանք՝ եթե խաբված ենք, գնանք այս երկրից»,- ասաց անտուն մնացած քաղաքացին:
Հարակից հրապարակումներ`
- Եկամալյանցիները հույս ունեին՝ «նորը հնից կտարբերվի»
- Մեր տները Կառավարության կարիքների համար քանդեցին, 15 տարի վարկ ու պարտքի մեջ ենք. Եկմալյանի բնակիչ
- Եկմալյանի բնակիչ. Այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն՝ որտե՞ղ են ապրում, ի՞նչ վիճակում են
- Ակցիայի մասնակից Եկմալյանի բնակիչներից մեկին շտապ օգնության բժիշկները տարան
- Ակցիա. «Լուծեք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության