«Պարոն Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»
«Ոչ վարկային թալանին», «Մեկ տարի վարկային արձակուրդ» կարգախոսներով կառավարության դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ:
«Մենք չենք գնալու այստեղից այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել: Սա Հայաստանի 80 տոկոսից ավելի մարդկանց հուզող հարց է»,- հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից Մանվել Մանուկյանը:
Նա նշեց, որ եթե անտարբերության մատնվի այսքան մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրը, կդիտեն այսքան մարդկանց անտարբերության մատնելու քայլ, արհամարհանք:
«Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացին չի ստացել իր հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը, որը հրատապ է այս պահի դրությամբ։ Դրան հասնելու ենք, անկասկած, քանի որ իրական է, ռեալ է: Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է մեկ տարի վարկային արձակուրդ, կորոնավիրուսով պայմանավորված Հայաստան մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար»,- հայտարարեց նա:
Կառավարության դիմաց այլ հարցերով բողոքող քաղաքացիներ նույնպես կան: Նրանք խնդրում, հորդորում, պահանջում են վարչապետին իջնել ու պատասխանել «հպարտ քաղաքացիների» հարցերին:
«Դուրս եկեք, տեսակցեք ձեր ժողովրդի հետ: Բազմաթիվ մարդիկ են այստեղ, բազմաթիվ խնդիրներով, պահանջներով: Երկրի առաջին դեմքն եք, պարտավոր եք հանդիպել ժողովրդի հետ, տաք ժողովրդի խնդրին լուծում:
Այսօր, հիմա պետք է իջնեք պարոն վարչապետ: Այստեղ գտնվող մարդիկ բազմաթիվ են լինելու, ավելի են շատանալու: Ամբողջ երկրում կան խնդիրներ:
Պարոն Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից քաղաքացին:
Այնուհետև մի քանի քաղաքացիներ նստեցին կառավարության դիմաց:
«Դուխով գլխարկ դնելով դուխով չեն դառնում: Դուխով 500 ֆեյք եք պահում, դուխով քֆուր են գրում, որոնք դեմներս հելնեն, թողում, փախնում են առանց նայելու: Այդպես դուխով չեն դառնում: Կուբայից տրանսգենդեր բերելով՝ դուխով չեն դառնում: Մի օր դուխով հելեք մոգոների դեմ, ասեմ դուխով վարչապետ ունեք: Մենակ դուխով ինչքան Եվրոպայից հարամ բան կա, արեցիք: Ամոթ է, հանեք այդ դուխով գլխարկները, ավելի լավ է դուխով ապրեք: Իրապես գործելու ժամանակն է, ժողովրդին հանեք այս ցեխի միջից, ոչ թե գնացեք, նստեք բազմոցներին, երևի մի հատ էլ ծիծաղում եք, թե ինչու են եկել այստեղ վեր ընկել: Իջեք: Ուղղակի պարտավոր եք Նիկոլ Փաշինյան այս հարցերի լուծումը տաք: Եթե չեք կարողանում, իջեք, ասեք՝ չեմ կարողանում այս հարցերի լուծումը տալ, ժողովուրդ ջան, գնացեք ուրիշից ուզեք»,- ասաց քաղաքացին:
Հարակից հրապարակումներ`
- Մաքսազերծումը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. քաղաքացիների բողոքը
- Արսեն Բաբայան. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հետ հանդիպման արդյունքում երկու հարցի շուրջ կայացվել է որոշում
- «Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան