Բորտուղեկցորդուհին ցույց է տվել ինքնաթիռում ամենակեղտոտ տեղերը
Սոցցանցերում հայտնի բորտուղեկցորդուհին, ով հաճախ է կիսվում ճանապարհորդության ոլորտում ունեցած փորձով, օգտատերերին ցույց է տվել ինքնաթիռում ամենակեղտոտ տեղերը և վախեցրել նրանց: Լենտա.ռու-ն գրում է, որ համապատասխան տեսանյութը աղջիկը հրապարակել է TikTok սոցիալական ցանցում:
Առաջին հերթին, բորտուղեկցորդուհին խորհուրդ է տվել երբեք ձեռք չտալ ձեռքի առջևի նստարանի գրպանիկին: Նա պարզաբանել է, որ անձնակազմը կարող է սրբել այն թռիչքների միջև, բայց այս հատվածը երբեք չի ախտահանվում, չնայած այն բանին, որ այնտեղ շատ կեղտոտ իրեր են դրվում:
Անձնակազմի անդամը նաև խորհուրդ է տվել օգտագործելուց առաջ անձեռոցիկներով միշտ սրբել ծալովի սեղանը, քանի որ բազմիցս է տեսել, որ ծնողներն օգտագործում են այն երեխայի տակդիրները փոխելու համար:
Բացի այդ, ամենակեղտոտ հատվածների շարքում, նա նշել է անվտանգության ցուցումները, անվտանգության գոտին և զուգարանի դռան բռնակը: