Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ սեպսիս է ախտորոշվում
Կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր երրորդ հիվանդի մոտ սեպսիս (արյան հիվանդություն) է հայտնաբերվում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Սեչենովի համալսարանի թոքաբանության ամբիոնի վարիչ, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Սերգեյ Ավդեևի խոսքը։
«Մենք ունենք պաթոգեն, ունենք օրգանների դիսֆունկցիա, ուստի, իհարկե, COVID-19-ի դեպքում սեպսիս կարող է առաջանալ», - ասել է Ավդեևը՝ հավելելով, որ 150 հիվանդներից 49-ի մոտ հայտնաբերվել է սեպսիս:
Առողջապահության նախարարության թոքաբանները այս մասին խոսել են սեպսիսի համաշխարհային օրվա հետ համընկած մամուլի ասուլիսում:
Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին Վուհան քաղաքում: Մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է 27 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
- Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մի մասը մոռացել է կորոնավիրուսի մասին. Իմնաձե
- Կորոնավիրուսը նոր «տխուր» ռեկորդ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները