Դանիել Իոաննիսյան. Խորհրդարանն իր տեղում չէ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ։
«Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է:
Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ հիշում: Տպավորություն է, որ «Իմ քայլում» կուսակցական դիսցիպլինան սահմանադրությունից ու ժողովրդավարությունից վեր է:
Սա աննորմալ երևույթ է, որի մեղավորը, բնականաբար, Ջուլֆալակյանը չէ:
Եվ հիշեք. եթե դեբատը խորհրդարանում չէ, ապա այն փողոցում է: Ձեր ներկուսակցական բանավեճերը ձեզ պահեք»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը երեկ երեկոյան հայտարարեց.
«Դիմել եմ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։
Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը:
Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան