Այսօր Մակրոնը գագաթնաժողով է հյուրընկալում՝ քննարկելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև լարվածության աճը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հյուրընկալում է Միջերկրական ծովի պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը նախատեսվում է քննարկել ծովի արևելքում Թուրքիայի և ԵՄ պետությունների միջև աճող լարվածությունը: Այս մասին գրում է euractiv-ը։
«EuroMed 7»-ը ԵՄ միջերկրածովյան յոթ պետությունների ոչ ֆորմալ խումբ է, որը երբեմն անվանում են «Club Med», որն իր առաջին գագաթնաժողովն անցկացրեց 2016-ին և այն չի ներառում Թուրքիան:
Այսօր Ֆրանսիայի Կորսիկա կղզում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Ֆրանսիայի, Իտալիայի, Մալթայի, Պորտուգալիայի և Իսպանիայի առաջնորդները՝ Միջերկրական ծովի արևելյան ԵՄ անդամ Հունաստանի և Կիպրոսի հետ:
Ֆրանսիան վճռականորեն աջակցում է Հունաստանին և Կիպրոսին Թուրքիայի հետ աճող հակասության մեջ՝ ածխաջրածինների պաշարների և Միջերկրական ծովի արևելքում ծովային ազդեցության հարցում, ինչը առաջացրել է հակամարտության վախեր:
«Բանակցությունների նպատակը սեպտեմբերի 24-25-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների հարցով կոնսենսուսում առաջընթացի հասնելն է», - ասել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը։
Վերահաստատելով Թուրքիայի նկատմամբ Մակրոնի քաղաքականությունը՝ պաշտոնյան ասել է, որ Ֆրանսիան ցանկանում է «հստակեցում» մտցնել Անկարայի հետ հարաբերություններում, որը պետք է լինի «կարևոր» գործընկեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին