
Հունաստանի վարչապետ. ԵՄ-ն պետք է «իմաստալից» պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ
Եվրամիությունը պետք է «իմաստալից» պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ, քանի դեռ Անկարան իր ծովային ակտիվները դուրս չի հանել Միջերկրական ծովի արևելքում գտնվող վիճելի տարածքներից: Այսօր հրապարակված հոդվածում ասում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ Հունաստանը և Թուրքիան վեճեր ունեն տարածաշրջանում ծովային սահմանների շուրջ։ Թուրքիան ուսումնասիրող նավ է ուղարկել այն տարածք, որը երկու երկրներն էլ պնդում են, որ իրենց է:
«Մեզ պետք է երկխոսություն, բայց ոչ զենքի սպառնալիքի տակ: Այն, ինչը սպառնում է իմ երկրի անվտանգությանը և կայունությանը, սպառնում է ԵՄ անդամ բոլոր երկրների բարեկեցությանը և անվտանգությանը», - ասում է Միցոտակիսը՝ «London Times»-ում, գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung»-ում և ֆրանսիական «Le Monde» թերթում: