Որքան գումար է անհրաժեշտ բոլոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրությանը ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հավասարաչափ հասանելիություն ՝ նախազգուշացնելով, որ միայն այս կերպ մարդկությունը կարող է պաշտպանվել վարակի տարածումից, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել բազմաթիվ զուգահեռ նախաձեռնությունների «տագնապալի» միտման վրա, որոնք ուղղված են կորոնավիրուսի խնդրի ազգային մասշտաբով լուծմանը: Նման մոտեցումը, նրա խոսքով, հաջող չի լինի և կխաթարի վարակի տարածման նկատմամբ համաշխարհային արձագանքը:
«Բոլոր երկրների շահերից է բխում՝ ապահովել նոր պատվաստանյութերի հավասար հասանելիություն», - ասել է նա ՝ ավելացնելով՝ ոչ ոք և ոչ մի երկիր անվտանգ չի լինի, քանի դեռ բոլորն ապահովված չեն: Գուտերեշը դոնորներին հորդորել է լրացուցիչ $ 35 մլրդ տրամադրել պատվաստանյութերի արտադրության համար։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, ելույթ ունենալով հանդիպմանը, նույնպես նշել է, որ համագործակցությունը չի հաջողվի առանց ֆինանսավորման էական ավելացման։
Նա ասել է, որ համագործակցության արդյունքում մինչ այժմ հավաքվել է 2,7 միլիարդ դոլար, իսկ դա պահանջվողի գումարի 10% -ից պակաս է:
«Իսկ երկրների անհատական, ազգային պայքարը որևէ լավ տեղ չի տանի, պետք է համընդհանուր քայլեր արվեն»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ է ԱՀԿ-ն կասեցրել COVID-19-ի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի փորձարկումները
- Դոնալդ Թրամփը համոզված է, որ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև ընտրությունները
- «AstraZeneca»-ի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փորձարկումները կասեցվել են
- COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութ ստացած բոլոր պացիենտները դուրս են գրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան