Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնել ցանկացողներ, այսօրվա կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների և պայմանների սահմանման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
«ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը: Քննարկվելու են նաև թեստավորում կազմակերպելու և քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման և հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային և ցամաքային սահմանը հատողների համար երբևէ սահմանափակումներ չի կիրառել: Սահմանափակումները կիրառել և շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,-գրել է վարչապետի խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան