Հնագիտական պեղումներ՝ Փարվանա լճի ափին
Ջավախքում՝ Փարվանա լճի մերձակայքում, հնագիտական պեղումներ են անցկացվում պատմական նմուշներ գտնելու նպատակով: Գիտնականներն աշխատում են ծովի մակարդակից 2400 մետր բարձրության վրա՝ Շաորի լեռների շրջակայքում, որտեղ հայտնաբերվել են հնագույն գյուղի հետքեր:
Jnews-ի հաղորդմամբ, պատմաբան Նինո Պատարիձեի ղեկավարությամբ հնագիտական աշխատանքներն իրականացվում են համապարփակ կերպով, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ ուսումնասիրել մի քանի վայրեր: Այս փուլում աշխատանքներ են ընթանում 3 տեղանքում:
Շաորի լեռների մոտակայքում գտնվող Նոր Խուլգումո գյուղում հնագիտական պեղումներ են ընթանում, որի արդյունքում դամբարան է հայտնաբերվել: Գտնված դամբարանն առանձնանում է իր կառուցվածքով։ Դրան կից կա ճանապարհ, որը, հավանաբար, ծիսական նպատակ է ունեցել: Ըստ հնէաբանների, այսպիսի դամբարան նախկինում երբեք չի հայտնաբերվել Ջավախքում: Ուսումնասիրելով այս վայրը՝ գիտնականները կարող են իմանալ մանրամասներ 3500 տարի առաջ ապրող մարդու կյանքի մասին:
Եվս մեկ կարևոր ուսումնասիրություն է իրականացվում Նոր Խուլգումո գյուղում: Գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում տեղի բնակիչներից մեկի բակում հայտնաբերվել են հնագիտական շերտեր՝ հաստատելով հնագույն գյուղի գոյությունը: Այստեղ պահպանվել են միջնադարյան շինությունների մասունքներ, իսկ հայտնաբերված նմուշները, ըստ գիտնականների, կարող են պատկանել այդ ժամանակաշրջանի հասարակության միջին խավին:
Հնագիտական պեղումները Ջավախքում սկսվել ենն 2003 թ., բայց ակտիվ հետազոտություններ ընթանում են 2018 թվականից: Այս շրջանի ուսումնասիրությունն իրականացվել է նաև ժամանակակից, հեռավար մեթոդով, որը ներառում է արբանյակից օդային քարտեզների վերծանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան