ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
Ոչ ոք շահագրգռված չէ, որ իրավիճակը սառեցվի՝ փակ սահմանների և երկրների միջև օդային հաղորդակցության բացակայության մեջ, բայց համաճարակը շարունակում է տարածվել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ երկրիը կբացի միջազգային սահմանները։
«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ ռուսական կողմը որոշ երկրների հետ կսկսի օդային հաղորդակցությունը։
«Որքանով ես գիտեմ, ռուսական կողմը պատրաստ կլինի վերսկսել օդային հաղորդակցությունը շատ երկրների հետ, բայց որոշ երկրներ իրենք դեռ պատրաստ չեն և կարծում են, որ Ռուսաստանում կորոնավիրուսային հիվանդության մակարդակը գերազանցում է թույլատրելի նորմերը: Այսինքն՝ մենք, այդ երկրների դիտարկմամբ, ռիսկային ենք», - ասել է նա։
Նա նշել է, որ այժմ, չնայած տնտեսական հետևանքներին, սահմանները փակ պահելը բխում է Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունից, և ներկայումս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մտահոգություն է առաջացնում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան