Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է սկսել՝ մինչև «ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա»
Գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել: Նա ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է այդ քայլի պատճառը:
«Այս պահից սկսած գտնվում եմ հացադուլի մեջ, մինչև այն պահը երբ ազգադավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա.....
Չի կարելի խեղաթյուրել երեխայի հոգեբանությունը, քանզի երեխաները վաղվա Հայոց պետականության կերտողներն են, իսկ Արայիկի նմանները դժվար հասկանան այդ պարզագույն օրինաչափությունը, Արայիկին վաղուց կուրացրել է հարմարավետ աթոռների գրկաբաց կոմֆորտը.......
Լավ է մեռնեմ քան տեսնեմ, թե ինչպես են հայոց կրթօջախներում սեռական դաստիարակություն դասավանդում մեր անաղարտ երեխաներին, լավ է մեռնեմ քան տեսնեմ թե ինչպես են մոռացության թանգարան ուղարկում Հայոց Եկեղեցու պատմության առարկան և փոխարենը ներառում թուրքահպատակ կրթական չափորոշիչներ:
Ժետոնդ պինդ բռնիր Արայիկ, հաջորդ կայարանդ հրաժարական, ՈՒ ԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ ՑՄԱՀ ԿՄՆԱՄ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ, ԲԱՅՑ ԴՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՍ..........
Հ.Գ. Երբ երկու տարի առաջ նկարվում էի սրա հետ, դեռ չգիտեի, որ սրա քիթը էնքան մեծ է, որ խանգարում է իրեն տեսնելու հավերժահաղթ Մասիսը.......»,- գրել է Մինաս Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վտանգվում է երեխայի մանկությունը
- Արայիկ, հայրենիքդ ուրացար՝ հեռացիր. ցուցարանների կոչը ԿԳՄՍ նախարարին
- «Կամքը» ավտոերթով կսկսի ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող գործողությունների շարք
- ԱՆ. Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում
- Սեռական դաստիարակության բոլոր վտանգների մեջտեղում մեր երեխաներն են. Բժիշկ-սեքսոլոգ
- Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց
- Խորհրդարանը քննարկում է երեխային սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիան
- Ոչ ոք իրավունք չունի զրկել երեխային իր միամտությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան