Մաքսազերծումը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են. քաղաքացիների բողոքը
Ինչպես ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստի օրերին, կառավարության դիմաց հավաքվել են քաղաքացիներ՝ բարձրաձայնելով իրենց խնդիրները: Ոստիկանությունը պարբերաբար բարձրախոսով հայտարարում է՝ պահել սոցիալական հեռավարություն, կրել դիմակներ:
Բողոքողների շարքում են Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանց պահանջն է՝ պատկան մարմինները բանակցեն, որպեսի ՌԴ-ի հետ սահմանը բացվի, օրինական ճանապարհով հասնեն ՌԴ:
«Հանդիպեցինք արտաքին գործերի նախարարի հետ, բայց դա պատասխան չէ, ասում է, որ ՌԴ-ն չի ընդունում, ուրեմն բանակցեք՝ թող ընդունի: Բազմաթիվ երկերներ կան, որոնց հետ սահմանները բացվել են: Մենք ԵԱՏՄ անդամ ենք, որն ավելի առավելություններ ունի տեղաշարժվելու, բայց մեզ ոչ մի պատասխան չեն տալիս: Խնդրում ենք, հորդորում ենք մեր կառավարությանը, որն ընտրվել է Հայաստանի հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա՝ ցանկանում ենք գնանք Ռուսաստան»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացին:
Կառավարության դիմաց են նաև հագուստի և կոշիկի առևտրով զբաղվող տնտեսվարողները, որոնք բողոքում են մաքսազերծման նոր գնային քաղաքականությունից, կանոններից: Երեկ նույնպես բողոքի ակցիա էին իրականացրել, հանդիպել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ:
«Հիմա մենք պահանջում ենք, խնդրում ենք մեր կառավարությունից՝ թույլ տալ մեկ տարի ժամանակ տալ աշխատել այնպես, ինչպես մինչև փոփոխություններն էին, այսինքնէ 1 կգ-ի համար նույն վճարը տանք, մինչև հասկանանք, թե ոնց է լինում, նստենք, քննարկենք: Իրենք ասում են՝ միջազգային կամ ԵԱՏՄ կանոններով պետք է աշխատել, հատիկով մաքսազերծվի: ԵԱՏՄ անդամ երկրներից առնվազն Ռուսաստանը, Ղազախստանը, կիլոգրամով են անում մաքսազերծումը, Չինաստանից Մոսկվա՝ 3,5 դոլար է, Թուրքիայից Մոսկվա՝ 2,5 դոլար: Այդ դեպքում ինչո՞ւ է երկակի ստանդարտ: Ասում են՝ բերենք հավասար դաշտ լինի, բայց հավասար դաշտ չի լինում»,- ասաց բողոքող քաղաքացին:
Նրանք նշում են, որ ընդհարապես անորոշ վիճակ է: Նշում են, որ եթե մաքսային արժեքը թանկանում է, լայն սպառման ապրանքները 20 տոկոսով թանկանալու են:
«Մեզ, ձեզ պե՞տք է դա»,- հարցադրում արեց ակցիայի մասնակիցը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ նախագահի տեղակալ. Կարող ենք փաստել, որ խնդրին լուծում չտրվեց
- ՊԵԿ-ը՝ հագուստի և կոշիկի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների բողոքի ակցիայի վերաբերյալ
- Քաղաքացիներին չգոհացրեց ՊԵԿ պատասխանը
- «Այս կարգի անարխիա դեռ ոչ մի անգամ չի եղել». բողոքում են քաղաքացիները
- ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն ակցիա են իրականացնում երեխաների հետ
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները
- Ինչպիսին է ՌԴ և Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար կարգը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան