Թրամփը խոսել է Կիմ Չեն Ինի առողջության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն առողջ է և նրա վիճակը չպետք է «թերագնահատել», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վերջին մի քանի ամիսներին արևմտյան, հարավկորեական և ճապոնական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել ԿԺԴՀ առաջնորդի առողջական լուրջ խնդիրների մասին՝ նրա հասարակական հազվադեպ հանդիպումների պատճառով: Մասնավորապես, ապրիլին և մայիսին նա գրեթե երեք շաբաթ զերծ էր մնում հանրային միջոցառումներին մասնակցելուց:
«Կիմ Չեն Ընի առողջությունը լավ է»,- թվիթթերայն իր էջում գրել է Թրամփը։
2018-ի հունիսի 12-ին Սինգապուրում տեղի է ունեցել Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման և ԿԺԴՀ ապամիջուկայնացման միջոցառումների շուրջ: 2019-ի փետրվարին նրանց երկրորդ հանդիպումը ավարտվել է ապարդյուն: Բացի այդ, Թրամփը եղավ այն առաջնորդը, որ Հարավային Կորեայից ոտք դրեց ԿԺԴՀ տարածք:
Թրամփն ու ԿԺԴՀ ղեկավարը բազմիցս պաշտոնական նամակներ են հղել միմյանց: Դրանց բովանդակությունը գաղտնի է պահվում, բայց ԱՄՆ նախագահն դրանք գեղեցիկ նամակներ է անվանել, մի անգամ էլ ասել է, որ ինքը և Կիմ Չեն Ինը «սիրահարվել են միմյանց»: