Վրաստանում կորոնավիրուսի թվերն աճում են․ արձանագրվել է 57 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 57 նոր դեպք: Այս տվյալները, վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ, հրապարակել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1830 դեպք:
Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1334։
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5 882 մարդ: