Բեռլինում ուժեղացվել է այն հիվանդանոցի անվտանգությունը, որտեղ բուժվում է Նավալնին
Բեռլինի «Charite» կլինիկան ավելացրել է ռուս բլոգեր, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին հսկող ոստիկանների թիվը, հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի, ոստիկանությունը վախենում է հիվանդի նկատմամբ նոր մահափորձերից: Հաղորդվում է նաև, որ Նավալնիի վիճակը նկատելիորեն բարելավվում է, թեև Բեռլինի ոստիկանությունը հայտարարում է՝ պարզ չէ, թե որտեղից են այդ տվյալները։
Օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որով թռչում էր Նավալնին, շտապ վայրէջք է կատարել Օմսկում: Բլոգերը հոսպիտալացվել է, քանի որ իրեն վատ է զգացել: Ավելի ուշ Նավալնին տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ավելի քան երկու շաբաթ կոմայի մեջ է եղել։
Մինչ Օմսկի բժիշկները հաղորդում էին, որ բլոգերի հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է եղել, «Charite»- ի բժիշկները պնդում են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» ենթախմբի նյութով։
Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը ևս հավանական է համարում, որ Նավալնին կարող էր թունավորված լինել։
Հարակից հրապարակումներ`
- Պարզ չէ՝ երբ Գերմանիան կպատասխանի Նավալնիի վերաբերյալ Ռուսաստանի խնդրանքին
- ԵՄ-ը հայտնել է՝ ում է հավատում Նավալնիի գործում
- Գերմանիան չի նախատեսում Նավալնիի վիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան