Գրոհայինները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքին
Եմենի հութի ապստամբները հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի վրա: «Reuters»-ի տարածած լուրը ներկայացնում է «Լենտա ռու»-ն:
Գրոհայինների խոսքով՝ նրանց հաջողվել է շատ կարևոր թիրախ խոցել՝ օգտագործելով երեք Samad3 անօդաչու թռչող սարք և Dul-Faqqar բալիստիկ հրթիռ: Նրանք չեն հստակեցրել, թե ինչ թիրախներ նկատի ունեն, իսկ թագավորության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել կատարվածը: Ապստամբների խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ Էր Ռիադն հարվածը՝ հակառակորդի անընդհատ հարձակումներին և երկրի երկարատև շրջափակմանը հութիների պատասխանն է:
Փետրվարի 15-ին հութիները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի կործանիչի վրա: Ավելի ուշ Սարիան հայտարարել էր, որ թշնամու ինքնաթիռը խոցվել է երկիր-օդ հրթիռով:
Եմենի հակամարտությունը ակտիվ փուլում է 2014 թվականից: Ենթադրվում է, որ հութի ապստամբներին աջակցում են Իրանը և «Հըզբոլլահը»: Նրանց դեմ են Եմենի բանակը և արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան