Հուսով ենք, որ կվերանայեք Ձեր դիրքորոշումը. Ամուլսարի համայնքների բնակիչները դիմել են Ռուբեն Հախվերդյանին
«Հարգելի պարոն Հախվերդյան, «Ամուլսարի հանք» նախաձեռնությունը Ամուլսարի հանքի համայնքների բազմաթիվ բնակիչների անունից հիսասթափություն է հայտնում երեկ Ամուլսար կատարած Ձեր այցի կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում Ձեր արվեստը և խիստ հիասթափված ենք, որ երեկ այցելելով մեր մարզ դուք այդպես էլ չեղաք մեր համայնքներից որևէ մեկում, ավելին Ձեր բացահայտ աջակցությունը ցուցաբերեցինք և այցելեցիք մեր համայնքները սոցիալական ծանր իրավիճակի հասցրած, վախի մթնոլորտում պահող, ապօրինություն իրականացնող մի խումբ անձանց»,-նման հայտարարությամբ են հանդես եկել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն՝ արձագանքելով Ռուբեն Հախվերդյանի նախօրեին Ամուլսար կատարած այցին։
«Այնուամենայինիվ, մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցաք ինքներդ համոզվելու, որ մի քանի մարդկանցից կազմված խումբը չի ներկայացնում համայնքի մեծամասնությունը ու նրանց տրամադրությունները: Ձեր համերգի սակավամարդությունը, չնայած նախապես արված հայտարարությանը և հրավերին, ակնհայտ ապացույցն է այն բանի, որ այսօր այդ մարդիկ, ում դուք աջակցում եք, չեն ներկայացնում համայնքը, իսկ նրանց գործողությունները ընդունելի չէ համայնքների բնակիչների կողմից:
Մենք հուսով ենք, որ դուք կվերանայեք Ձեր դիրքորոշումը Ամուլսարի հարցում` ի շահ Ամուլսարի համայնքների հազարավոր բնակիչների և մենք հնարավորություն կունենաք ներկա գտնվելու Ձեր համերգին Ամուլսարի հանքի համայնքներից որևէ մեկում»,- նշված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Գալստյան. Ամուլսարի խնդրով հարուցված քրգործի մասնագիտական նյութերը ՀՔԿ-ն հրաժարվում է տրամադրել
- Ստեփան Դանիելյան. Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միավորվեին ու գնային կառավարության շենք
- «Իրատես». Ամուլսարի հարցում կառավարությունը 2 տարուց ավելի չի կարողանում հստակ դիրքորոշում որդեգրել ու ներկայացնել հանրությանը
- «Լիդիան Արմենիայի» նոր պահնորդական ծառայությունը հարձակվել է Ամուլսարի պաշտպանների վրա և ծեծի ենթարկել նրանց
- «Փաստ». Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ իշխանությունները լուծման տարբերակ չունեն
- Պահնորդական ընկերության գործունեությունն Ամուլսարում կասեցվել է. ՀԲՃ
- Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում պահնորդական ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը
- «Իմ ձայնը». Ամուլսար․ պետական կառավարման ձախողում
- «Հրապարակ». Ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի
- Ամուլսարի «պոստերում» բախում է տեղի ունեցել․Բունիաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան