Մակունցը հրաժարվեց մեկնաբանել Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հարցը
«Ես քիչ առաջ տեղեկացրել եմ, որ այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեման այս պահին չեմ մեկնաբանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը։
Հարցին, թե արդյո՞ք խմբակցությունում քննարկվելու է պատգամավորի՝ մանդատը վայր դնելու հարցը, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ երբ անհրաժեշտ լինի մեկնաբանություն տալու, ինքը լրագրողներին կտեղեկացնի այդ մասին։
Հարցին, թե արդյո՞ք խնդիրներ եղել են՝ կապված Արսեն Ջուլֆալակյանի հետ, իշխանական խմբակցության ղեկավարը կտրուկ պատասխանեց՝ այսքանը.
«Խնդրում եմ՝ այլևս հարցեր չտալ։ Ի գիտություն ընդունեք պարոն Ջուլֆալակյանի հանրային հրապարակումը։ Այս պահին որևէ այլ մեկնաբանություն չունեմ»։
Հարցին, թե արդյոք խմբակցությունում կան այլ պատգամավորներ ևս, որոնք Կառավարության հետ անհամաձայնություններ ունեն, Լիլիթ Մակունցը կրկին նույն պատասխանը տվեց՝ չի մեկնաբանում։
Իսկ թե երբ խմբակցության կողմից կլինի կոնկրետ մեկնաբանություն, թե ինչու է պատգամավորը նախարարի հետ ունեցած խնդրի պատճառով մանդատը վայր դնում, իշխանական խմբակցության ղեկավարը չնշեց։
Նա կրկին հիշեցրեց, որ Արսեն Ջուլֆալակյանն ինչպես հարմար է գտել, այդպես էլ իրազեկել է՝ իր՝ մանդատը վայր դնելու որոշումը։
«Հավելյալ մեկնաբանությունների դեպքում լրագրողներին ինքս տեղյակ կպահեմ»,- ասաց Մակունցը։
Դիտարկմանը, որ ինքը, կարծես, կաշկանդվածություն ունի՝ կատարվածի վերաբերյալ սեփական կարծիքը հայտնելու, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Իհարկե կաշկանդվածություն չունեմ։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանելը։ Այսքանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը՝ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին
- Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան