Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը համատեղ զորավարժություն են անցկացնում
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարված հարաբերությունների պայմաններում մեկը մյուսի հետևից անցկացվում են զորավարժություններ: Հերթական զորավարժությունը տեղի է ունենում Թուրքիայի ու Կիպրոսի հյուսիսային հատվածում թուրքերի կողմից հռչակած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության մասնակցությամբ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հյուսիսային Կիպրոսի ցամաքում ու տարածքային ջրերում անցկացվող «Միջերկրածովյան փոթորիկ» անունով զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 4-ին և ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պետք է ավարտվի սեպտեմբերի 10-ին:
Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային և ցամաքային ուժերը ուժերը:
Նշենք, որ սրանից առաջ էլ Հունաստանն էր զորավարժություն անցկացնում Միջերկրականի արևելքում:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետ. ԵՄ-ն պետք է «իմաստալից» պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ
- Այսօր Մակրոնը գագաթնաժողով է հյուրընկալում՝ քննարկելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև լարվածության աճը
- Մակրոն․ Թուրքիայի գործողությունների հետևանքով Արևելյան Միջերկրականում հիմնախնդրի լուծման համար պետք է համադրել դիվանագիտական և ռազմական միջոցները
- Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը
- Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին ու Հունաստանին այն ժամանակ, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը․ Մակրոն
- Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ սրվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին