Կարեն Հովհաննիսյան. Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երկու հայ սպայի նկատմամբ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հայտնիեն սպաների անունները՝ Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի։
Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել , որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում ահաբեկչության մեղադրանքներ են։
Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։
Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը»։
Հովհաննիսյանի համոզմամբ, Ադրբեջանը փորձում է իրավական հիմքեր ստեղծել և արդարացնել պլանավորվող ռազմական գործողությունները։
«Կանոնավոր բանակի երկու հայ սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը հենց սրա վառ ապացույցն է։ Ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու հոդվածի նեդրման խորհուրդը, որը տվել է Թուրքիան, շատ թանկ կնստի Ադրբեջանի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Սիրիայի և Իրաքյան Քրդստանի թուրքական փորձը ներդնել նաև այստեղ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա