Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ ԶԼՄ-ներ
ԵՄ երկրները չեն կարող պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, քանի որ Կիպրոսը դա թույլ չի տալիս։ Արգելափակելով այս որոշումը՝ Նիկոսիան պահանջում է համապատասխան միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ։ Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում է Frankfurter Allgemeine-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, պատժամիջոցների մասին համաձայնություն ձեռք չի բերվի մինչև ԵՄ արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին: Սակայն օգոստոսի 14-ին Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները սկզբունքորեն աջակցել են դրանց ներդրմանը:
Դրանից հետո դիվանագետները կազմել են այն քաղաքացիների ցուցակը, որոնց արգելվելու է մուտք գործել ԵՄ և նրանց հաշիվները սառեցվել են: Թերթը գրում է, որ ցուցակում ներառվել է շուրջ 40 մարդ:
Նշվում է, որ Կիպրոսը ցանկանում է հասնել Թուրքիայի դեմ սահմանափակող միջոցների ներդրմանը` Արևելյան Միջերկրական ծովում գազի արտադրության Անկարայի ծրագրերի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան