Տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել. վարչապետ
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց թվերով ներկայացնել, թե ինչքանով է Հայաստանում սոցիալական իրավիճակը սրվել:
Նրա համոզմամբ, հսկիչ դրամարկղային կտրոններով առևտրի շրջանառության մասին տվյալները առավելագույնս կարող են այդ մասին վկայել:
«2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով»,- հայտարարեց վարչապետը և պնդեց, որ այն վկայում է Հայաստանում սոցիալական կոլապսի և ճգնաժամի բացակայության մասին:
Վերջինս չբացառեց, որ սոցիալական խնդիրներ կան, որոնք եղել են նաև 2019 թվականին: Վարչապետը շեշտեց, որ այդ թվի վրա կարող է ազդել արտագնա աշխատանքի գնացողների ներկայությունը երկրում, որոնք ավելի շատ գնում են անում, բայց դրա փոխարեն բացակայում են զբոսաշրջիկները, որոնք զգալի գնումներ էին անում:
Վարչապետը նկատեց, որ այդ ցուցանիշի վրա կարող են ազդել նաև փակված կինոթատրոնների և ուղևորափոխադրումների կրճատման հետևանքով վաճառքից ստացված կտրոնների բացակայությունը:
Նման մեղմ արդյունքը, ըստ Փաշինյանի, կառավարության վարած քաղաքականության շնորհիվ է, ինչի արդյունքում հանրապետության տնտեսություն 163.4 մլրդ դրամ է ներարկվել:
Նիկոլ Փաշինյանը բերեց մեկ այլ դրական ցուցանիշ, ըստ որի, 2020 թվականի հուլիսին ՀՀ-ում առկա է եղել 613 062 վճարվող աշխատատեղ, որը 6 597 աշխատատեղով ավելի է, քան նախորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան