Քութաիսիի հանրային դպրոցի 21 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Քութաիսիի համար 32 հանրային դպրոցի 21 աշխատակցի, այդ թվում դպրոցի տնօրենի և տեղակալի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Տարածված տեղեկությունը ըստ aliq.ge-ի հաստատել է դպրոցի տնօրենի տեղակալ Նաթիա Խազարաձեն: Նրա խոսքով՝ աշխատակիցների մի մասը այս պահին գտնվում են դպրոցում և սպասում են շտապ օգնության խմբին: Ախտանշաններ, սակայն, ոչ մեկը չունի:
Քութաիսիի համար 32 հանրային դպրոցում առաջին կորոնավիրուսի դեպքը հայտնաբերվել է վարչության աշխատակիցներից մեկի մոտ, ինչի պատճառով դպրոցում ուսումնական տարին կվերսկսվի հոկտեմբերի 1-ին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում 81 դպրոց չի բավարարում սահմանված պահանջներին
- Վրաստանի վարչապետը հայտնել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին
- Վրաստանում կորոնավիրուսի թվերն աճում են․ արձանագրվել է 57 նոր դեպք
- Վրաստանում ընտրողները կքվեարկեն դիմակներով
- Քութաիսիում մեկնարկել է բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա