10 «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենա հատկացվեց Արցախին
«Առաջարկվում է 2020 թվականին ձեռք բերված և ՀՀ առողաջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված թվով 10 «Ֆորդ» տեսակի 285 մլն 850 հազար ՀՀ դրամի հաշվեկշռային արժեքով ավտոմեքենաները հետ վերցնել և նվիրաբեել Արցախի հանրապետությանը»,- կառավարության նիստում որոշման նախագիծը զեկուցելիս ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի տեղակալի խոսքով նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցած 9 սարքավորումով, իսկ մնացած 7-ը գծային ավտոմեքենաներ են, որոնք նույնպես հագեցված են բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
Ավանեսյանը հայտնեց, որ նվիրաբերվող շտապօգնության ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն և հնարավորինս հարմարեցված են Արցախի լեռնային ռելիեֆին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա