Մակրոնը հրաժարվում է Թուրքիային համարել գործընկեր
Թուրքիան այլևս մեր գործընկերը չէ Արևելյան Միջերկրական ծովում, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՝ շեշտելով, որ Անկարայի վերաբերյալ Եվրոպայի վերաբերմունքը պետք է ավելի միասնական և պարզ լինի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հասկանալի է, որ Թուրքիան այլևս գործընկեր չէ այս տարածաշրջանում», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը շեշտել է, որ Թուրքիան համաձայնագիր է ստորագրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ, որը ժխտում է Հունաստանի օրինական իրավունքները: Մակրոնը նշել է նաև, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում թուրքական հորատման մեթոդներն անընդունելի են:
Նա հավելել է, որ Թուրքիան բազմապատկում է սադրանքները։
«Մենք ՝ եվրոպացիներս, պետք է վճռական և ուժեղ լինենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ նախագահ Էրդողանի կառավարության նկատմամբ, քանի որ վերջինիս պահվածքն անընդունելի է», - ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ ԵՄ սահմանած կարմիր գծերը պարզ են. հարգանք ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանության նկատմամբ, միջազգային իրավունքի հարգում, բոլոր միակողմանի գործողությունների դատապարտում. «Մեր ցանկությունն է խուսափել որևէ սրացումից...։ Թուրքիան այսօր պետք է հստակեցնի իր մտադրությունները»,- ասել է Մակրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան