Ֆրանսիայի կառավարությունը մշակույթին աջակցելու համար 2 միլիարդ եվրո է հատկացնում
Ֆրանսիայի կառավարությունը, որպես ֆինանսական աջակցություն, 2 միլիարդ եվրո է հատկացնում մշակույթի ոլորտին։ artguide.com-ի հաղորդմամբ, վերջերս հրապարակված վիճակագրության համաձայն, մշակույթի ոլորտը կազմում է Ֆրանսիայի համախառն ներքին արդյունքի գրեթե 2,3 տոկոսը, ոլորտում աշխատողների թիվը կազմում է 670 հազար, կամ ընդհանուր զբաղված բնակչության 2,5 տոկոսը։
2020 թ. սկզբին Ֆրանսիայի կառավարությունը մշակութային ոլորտին արդեն հատկացրել էր 856 միլիոն եվրո շտապ օգնություն: 2 միլիարդ եվրոյից հատկացվելու է՝ մշակութային ժառանգության վերականգնում, համերգների և ներկայացումների աջակցություն, աջակցություն արտիստներին՝ աշխատանքի օժանդակության միջոցով և մշակութային կրթության կատարելագործում, կինոնկար և գրքեր։
614 միլիոն եվրո էլ հատկացվելու է աննախադեպ ճգնաժամ ապրող հաստատություններին աջակցելու համար. մասնավորապես, միջոցներ կտրամադրվեն Լուվրի, Վերսալի, Օրսե թանգարաններին, Պոմպիդու կենտրոնին և այլն: Դրանց բարդ իրավիճակը կապված է հաճախումների 40-80 տոկոս անկման հետ, ինչը պայմանավորված է միջազգային զբոսաշրջության անկմամբ։ Դա ազդել է հաստատությունների ծախսերի և ներդրումների հնարավորությունների վրա:
Եվս 113 միլիոն եվրո կուղղվի կրթության ոլորտում երիտասարդ նկարիչներին և մշակութային նախաձեռնություններին աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա