Ալկոհոլային թունավորման հետևանքով մահացածների թիվը հասել է 19-ի
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):
Հարակից հրապարակումներ`
- Ալկոհոլային թունավորման հետևանքով մահացածների թիվը հասել է 18-ի
- Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի
- Մարդկանց մահվան պատճառ դարձած օղում առկա մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցել է թույլատրելի չափաքանակը
- Ալկոհոլային թունավորումից տուժածների քարտեզն ընդլայնվում է
- Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել
- ԱՆ. Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք
- Անհայտ ծագման օղու գործով Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է